Տավուշի մարզում գտնվող Հաղարծին վանական համալիրի տարածքում քաղաքացիները նեխած դի են նկատել, որի մասին հայտնել են իրավապահներին:
ArmLur.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 14:30 ոստիկանությանը հայտնել են, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհի հարակից տարածքում դի կա:
Նրա խոսքով՝ հայտնաբերվածը մոտ 35 տարեկան տղամարդ է եղել:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: