ՖՈՏՈ. Որտեղ եւ ինչպես են հանգստանում հայ հայտնիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով ամառը կկիսվի, եւ այս ընթաքում ով ինչպես կարող է, փորձում է գեղեցիկ արձակուրդ կազմակերպել իր համար. ոմանք ծովափ են գնում, ոմանք անտառային զով վայրեր, շատերն էլ ամառն անցկացնում են՝ հաճելի հանգստի մասին երազելով միայն:

Իսկ ինչպես են իրենց ամառային հանգիստը կազմակերպում հայ հայտնիները: Երգչուհի Սոնե Սիլվերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ ամառային հանգիստը նախընտրում է անցկացնել ծովափնյա որեւէ երկրում. «Երկիրը դեռ չեմ որոշել, բայց երբեք առանց ծովի ամառ չեմ ունեցել, քանի որ ես շատ եմ սիրում ջուրը, ծովը, արեւը: Հույսով եմ, որ այս տարի նույնպես բացառություն չի լինի»:

Հարցին՝ ինչքա՞ն գումար է նախատեսել նախընտրած հանգիստն անցկացնելու համար: Երգչուհին նշեց, որ առհասարակ ակտիվ, էքստրեմալ հանգստի սիրահար է եւ երբեք առանձնահատուկ գումար չի նախատեսում հանգստի համար: Կծախսի այնքան, որքան որ հարկավոր լինի:

Արսեն Սաֆարյանն էլ մեզ պատմեց, որ պատրաստվում է ընտանիքի հետ մեկնել Հունաստան՝ Կրետե կղզի: Երգչի փոխանցմամբ՝ նա պասիվ հանգստի սիրահար է: Իսկ թե որքան է պատրաստվում ծախսել ամառային հանգիստը վայելելու համար, նա չնշեց, բայց հաշվի առնելով այն, որ Հունաստանում 10-օրյա փաթեթները սկսվում են 1500 եվրոյից, կարելի է կարծիք կազմել, թե որքան բյուջե է նախատեսել Արսեն Սաֆարյանը:

Հումորիստ-դերասան Վաչե Թովմասյանը թեպետ շատ է ցանկանում իր հանգիստն անցկացնել Իտալիայում, սակայն աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով չի կարող մեկնել հանգստի. «Այս տարի չեմ հանգստանալու, քանի որ հայկական իրականությունը թույլ չի տալիս հանգստի հետ մեկտեղ աշխատել եւ «կենդանի» մնալ»: Վաչեի խոսքով՝ նրա կինը եւ որդին հանգստի կմեկնեն Ռուսաստանի Դաշնություն՝ կնոջ ծնողների մոտ:

 

Այս տարի հանգստի չի մեկնի նաեւ երգիչ Էրիկը: Պատճառը դարձյալ գերծանրաբեռնված աշխատանքն է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս