
Ինչպես հայտնի է՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ներդրումներ ներգրավելու գործընթացին ցանկանում է մասնակից դարձնել նաև այլ երկրներում հավատարմագրված դեսպաններին:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ներդրումներ չկատարելն ունի իր սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառները:
«Այն, որ Կարեն Կարապետյանը դիմում է դեսպաններին, դա սուբյեկտիվ կողմ է: Այսպես պատկերացնենք, որ դեսպանները դառնում են գիքորները ժամանակակից, էստի համեցեքով կանչում են: Ներդրումն «Արի տուն» ծրագիր չէ»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան