
Չեմպիոնների լիգայի` «Թվիթերի» պաշտոնական էջում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել: Նա տեսանյութում անդրադառնում է անգլիական ակումբի երկրպագուների՝ իրեն նվիրված երգի մասին և խոսում է հայերեն:
«Շատ ուրախ եմ և շնորհակալ, որ «Մանչեսթերի» երկրպագուներն ինձ նվիրված երգ ունեն: Հույս ունեմ` ես նրանց չեմ հիասթափեցնի: Կփորձեմ էլ ավելի լավ խաղալ, որպեսզի նրանք ավելի շատ երգեր կարողանան իմ մասին գրել»,- նշել է Մխիթարյանը:
? He's our midfield Armenian ?#SuperCup @ManUtd @HenrikhMkh pic.twitter.com/5gI0FIrjog
— Champions League (@ChampionsLeague) 8 августа 2017 г.