Ռոբերտ Քոչարյանի որդուն պատկանող «Նաիրի Ինշուրանսը» «քցում է» նախարարի եղբորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի եղբորը` Վահան Մկրտչյանին պատկանող «Արմենիա Վայն» ընկերությունն ընկել է դատարանի դռները: ArmLur.am-ը պարզեց, որ 2017 թվականի հուլիսի 12-ին «Արմենիա Վայն»-ը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով, որպեսզի դատարանը պարտավորեցնի «Նաիրի Ինշուրանս»-ին տրամադրել ընկերությանը պատճառված վնասի փոխհատուցման գումարը:

Ամենայն հավանականությամբ, նախարար Լևոն Մկրտչյանի եղբորը պատկանող «Արմենիա Վայն» ընկերությունը գույքը ապահովագրել է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ -ում: Ավելի ուշ «Արմենիա Վայն» ընկերության գույքը վնասվել է, եւ նրանք դիմել են ապահովագրական ընկերությանը, որ նա փոխհատուցի, սակայն «Նաիրի Ինշուրանսը» չի տրամադրել ընկերությանը պատճառված վնասի փոխհատուցման գումարը:

Նշենք, որ ապահովագրական ընկերությունը պատկանում է Ռուբերտ Քոչարյանի կրտսեր որդուն՝ Լեւոն Քոչարյանին: Ըստ էության` ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկրորդ նախագահի որդուն պատկանող ընկերությունը «քցում է» նախարարի եղբորը: Այս գործով սկսվել է դատաքննության փուլը, իսկ թե ով կհաղթի դատարանում, ցույց կտա ժամանակը:

Քնար Մանուկյան




Լրահոս