
Ես աջակցել եմ ՕՐՕ դաշինքին և «Ժառանգություն» կուսակցությանը և ցանկացել եմ, որ նրանք հաջողություն ունենան, սակայն հիմա Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունները լուրջ չեն ընդունվում, քանի որ հենց ինքն իր ասածներին լուրջ չի վերաբերվում:
«Արձակուրդ է գնացել, ամերիկացիներն արձակուրդ չունեն: Մենք ԱՄՆ-ում արձակուրդ ենք գնում, չպետք է լինի արձակուրդ: Եթե ինքը պայքարի, մենք սրա մասին չենք խոսի: Կա պայքարող Րաֆֆի Հովհաննիսյան` մենք խոսում ենք նրա ներկայության մասին. չկա` խոսում ենք բացակայության մասին: Րաֆֆի Հովհաննիսյանը բացակայում է»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան