ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ հիվանդություններն են Հայաստանում հիմնականում մահվան պատճառ դառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մահացածների թվաքանակը այս տարվա վեց ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 306-ով ավելացել է: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա վեց ամիսներին մահացածների թիվը կազմել է 14 հազար 709, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում`14 հազար 403:

Հայաստանում մահվան հիմնական պատճառ են հանդիսանում հիվանդությունները: Առաջին տեղում են սրտանոթային հիվանդությունները, երկրորդում` քաղցկեղը։ Ինչպես հայտնի է` մահվան ամենատարածված պատճառը Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, որից մահացածների թվաքանակը զգալի ավելացել է: Օրինակ, այս տարվա վեց ամիսներին նշված հիվանդությունից մահացել է 8425 մարդ, իսկ անցած տարի`7025:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս