
2017թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 14:30-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ «Հաղարծին վանական համալիր» տանող ավտոճանապարհի հարակից տարածքում դիակ կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Ինչպես տեղեկացրին Քննչական կոմիտեից, «Հաղարծին վանական համալիր» տանող ավտոճանապարհի ձախ մասում գտնվող տաղավար տանող ճանապարհին հայտնաբերվել է տղամարդու դի, որի պարանոցի ստորին երրորդի շրջանում փաթաթված է եղել կպչուն ժապավեն: Դիակի շրջակայքում հայտնաբերվել են նաև արնանման հետքերով պոլիէթիլենային տոպրակի կտորներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը. վերջինս Երևանի բնակիչ է, ծնված՝ 1985 թվականին, և 2017թ. հուլիսի 31-ից համարվում էր անհայտ կորած:
Քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու մահվան պատճառները, հանգամանքները։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: