ՖՈՏՈ. Հինգ պատճառ Հայաստան այցելելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր տարի Կովկասում հանգստանալը գնալով ավելի հետաքրքրություն է ձեռք բերում Ասիայի, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի բնակիչների կողմից:

Չունենալով ելք դեպի ծով` Հայաստանը փորձում է զբոսաշրջիկներին գրավել մշակույթով, ճարտարապետությամբ և բնության բազմազանությամբ: Ի վերջո, ինչո՞ւ է պետք գալ Հայաստան, և ինչով է տարբերվում մեր երկիրը իր հարևաններից:

  • Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է

Հայաստան այցելելուց հետո դուք կարող եք հպարտանալ նրանով, որ այցելել եք առաջին քրիստոնյա երկիր: Հենց Հայաստանում 301 թվականին քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն:

  • Բազմադարյա պատմությունը 

Հայաստանը դարեր ի վեր գտնվել է եվրոպական քաղաքակրթության կարևորագույն մշակութային և պատմական  իրադարձությունների կենտրոնում: Հայոց մշակույթի արմատները ձգվում են մինչև հնագույն ժամանակներ, ինչի մասին վկայում են բազում հնագիտական գտածոներն ու պատմամշակութային կոթողները, որոնցից է առաջին դարում կառուցված Գառնիի հեթանոսական տաճարը: Մշակութային առումով ևս ուշադրության արժանի շատ վայրեր կան, որոնցից է «Նռան գույնը» լեգենդար ֆիլմի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը:

  • Համեղ ուտեստները

 Նրբագույն տոլման` թարմ մածունով, արդեն իսկ ստիպում է մտածել Հայաստան այցելելու մասին:

  • Լեռները և ոչ միայն 

Մայրաքաղաք  Երևանից պարզ երևում է Արարատ լեռը` Հայաստանի ամենահայտնի խորհրդանիշը

  • Աշխարհի ամենաերկար ճոպանուղին նստելու համար

«Տաթեւեր» ճոպանուղին Որոտանի կիրճի վրայով տանում է դեպի նույնուն վանքը: Նստեք խցիկում եւ պարզապես վայելեք ձեր շուրջը բացվող գեղեցկությունը: Ճոպանուղին շուրջ 300 մետր բարձրության վրա է:




Լրահոս