Արդեն հայտնել էինք, որ Երևանում այսօր կրակոցներ են հնչել: Ոստիկանությունն այս առնչությամբ հայտնում է, որ օգոստոսի 8-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 1.10-ին Վ. Վահյան փողոցի տներից մեկի բնակիչ Ա. Դ.-ն իր տան պատուհանից ատրճանակից կրակոցներ է արձակել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ օգոստոսի 8-ին, ժամը 1-ից մինչև ժամը 1.30-ն ընկած ժամանակահատվածում Աշոտ Դ.-ն իր տան 2-րդ հարկի պատուհանից վիճաբանել է իրեն անծանոթ անձանց հետ, որի ընթացքում ատրճանակից օդ է կրակել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճ և գնդակ:Ա. Դ.-ն ներկայացվել է ոստիկանություն և ներկայացրել ատրճանակը: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն: