
Որպես հայտարարություն` Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի խոսքը հիանալի էր, սակայն մի շարք հարցերի տեղիք է տալիս: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեղ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Մնացականյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում հայկական զինուժն ունակ է ոչ միայն պաշտպանվել, այլև անհրաժեշտության դեպքում հակահարված տալ և հետ բերել տարածքները:
«Հայկական կողմը վախենում է տարածքներն ազատագրելուց: Կամ քաղաքական կոմպլեքսի հետ գործ ունենք, կամ անհասկանալի է, թե ում են սպասում: Եթե նոր տարածքներ ազատագրելու անհրաժեշտություն կա, ինչու են սպասում», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան