«Ռեալի» կիսապաշտպանը չի օգնի թիմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի կարող օգնել իր թիմին Իսպանիայի Սուպերգավաթի` կատալոնական «Բարսելոնայի» հետ կայանալիք առաջին խաղում:

«AS»-ը հայտնում է, որ 31-ամյա խորվաթ ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողնել հանդիպումն Իսպանիայի 2014թ. Սուպերգավաթի` Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ կայացած խաղի ընթացքում կարմիր քարտ ստանալու պատճառով:

Հիշեցնենք, որ Իսպանիայի 2017թ. Սուպերգավաթի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին, իսկ պատասխան հանդիպումը` օգոստոսի 17-ին:




Լրահոս