
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Լոռու մարզի Դեբեդ գետի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագիծը: Ինչպես հայտնի է` նախագիծն իրականացվելու է «Հայաստանի ներդրողների ակումբի» միջոցով, իսկ ՀԷԿ-ը կառուցելու է «Դեբեդ հիդրո» ընկերությունը, որի հիմնադիրն էլ «Էներգոինվեստ հոլդինգ» ընկերությունն է, որի սեփականատերն էլ «Տաշիր կապիտալ» ընկերությունն է:
Կայանի կոմերցիոն շահագործման ամսաթվից 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը երաշխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (Գնորդ) կողմից տարեկան 500 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի գնում: