![](https://armlur.am/wp-content/uploads/2017/05/karen-karapetyan-2-600x338.jpg)
Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց ավանդական դարձած հանձնարարականներով: Առաջին հանձնարարականը վերաբերում էր պետական գույքի վարձակալությանը: Նա նշեց, թե վարձակալության կարգը պետք է վերանայվի և որպես խնդիր` մատնանշեց վարձավճարների չափը:
Նրա խոսքով` եղել են դեպքեր, երբ գույքի նվազագույն արժեքից նվազ գին է սահմանվել կամ ավելի բարձր գնով հանձնվել է ենթավարձակալության:
Հաշվի առնելով այդ խնդիրները, Կարեն Կարապետյանը պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում վարձակալության կարգի վերաբերյալ փոփոխություններ և առաջարկությոսւններ ներկայացնել: