
Ոստիկանության Մասիսի բաժնում օգոստոսի 8-ին հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1971 թվականին ծնված Արմեն Մ.-ին սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ հասցնելու և նրան սրտի ծանր վնասվածքով հիվանդանոց տեղափոխելու մասին:
Ինչպես ArmLur.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների և հմուտ գործողությունների արդյունքում՝ օգոստոսի 9-ին դանակահարություն կատարելու կասկածանքով, իրենց շենքի բակից բերման է ենթարկվել 1952 թ. ծնված Կամո Պ.-ն և տվել խոստովանական ցուցմունք: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կամո Պ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: