
Կառավարության այսօրվա նիստում երկրորդ հանձնարարականով Կարեն Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ժամանակավոր մաքսային արտոնությունների հնարավորությանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական աջակցությամբ ծրագրերի իրականցման ընթացքում գյուղատնտեսական տեխնիկայի, կարկտապաշտպան ցանցերի, կաթիլայի ոռոգման համակարգի տեղադրման, ինչպես նաև ինտենսիվ այգիների հիմնման և կայացման անհրաժեշտ սարքավորումների ներմուծման համար առկա մաքսային վճարները գյուղատնտեսությամբ զբաղվողների համար առաջացնում են լրացուցիչ ֆինանսական բեռ:
Առավել մանրամասն` տեսանյութում: