Հայկական հեռուստաէկրանների ամենասիրելի հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանն (Մկոն) այսօր տոնում է ծննդյան 41-ամյակը:
ArmLur.am-ի հետ զրույցում Մկրտիչ Արզումանյանը կիսվեց իր ծննդյան անակնկալներով. «Ինձ համար հետաքրքիր եւ հուզիչ անակնկալ էին պատրաստել երեխաներս: Որդիս եւ դուստրս ինչ-որ ֆիլմ էին նկարահանել իմ նկարաների հիման վրա, երաժշտության ներքո»:
Դերասանի եւ նրա կնոջ երազանքներն ու նպատակները կապված են միայն երեխաների հետ. «Ես ու կինս ամեն ինչ անում ենք, որ մեր բոլոր երազանքները կարողանանք իրականացնել»:
Իսկ թե ինչպես է պատրաստվում նշել տարեդարձը, մանրամասնեց, որ շտապում է աշխատանքը շուտ ավարտին հասցնել, որպեսզի տանը հարազատների հետ նշի 41-ամյակը:
Լիդա Եղիազարյան