Արմեն Շահնազարյանն ազատվեց աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում Արմեն Շահնազարյանին Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին որոշում ընդունվեց:

Նախագիծը չզեկուցվողների թվին էր պատկանում:

Որոշման մեջ գրված է. «Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հան­­րապե­տու­թյան օրենքի 15-րդ հոդվածի 2.1-ին կետը և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա»  ենթա­կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Արմեն Շահնազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտե-սական զարգացման և ներդումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»:




Լրահոս