
Սինգֆիլդի գավաթի խաղարկության վերջին երկու տուրերում երկու հաղթանակ տանելուց հետո Լևոն Արոնյանը շուրջ 10 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը,- գրում է Հայաստանի Շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հայ գրոսմայստերը ՖԻԴԵ-ի դասակարգման ընթացիկ աղյուսակում բարձրացել է 2-րդ հորիզոնական: Աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2823.5 միավորով:
Հիշեցնենք, որ Սինքֆիլդի գավաթի խաղարկության 8-րդ տուրում Արոնյանը կպայքարի Սվիդլերի հետ: