«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որ ԱԺ ընտրություններում գլխավորում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» ընդդիմադիր դաշինքը, այժմ փորձում է զերծ մնալ քաղաքական պրոցեսներից: Նա չնայած Հայաստանում է, սակայն առհասարակ իրեն վաղուց հեռու է պահում քաղաքական երկխոսությունների մասնակցելուց:
Բանն այն է, որ ընտրություններից անմիջապես հետո Ս. Օհանյանը որոշ ժամանակ կրկին մեկուսացավ, ապա մասնակցեց «Ժառանգություն» կուսակցության համագումարին եւ հիմա կրկին «անհետացել է»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին նա կրկին մեկուսացած է. կապ չի պահպանում ոչ միայն դաշինքի անդամների, այլեւ նույնիսկ իր ազատամարտիկ ընկերներից շատերի հետ:
Փոխարենը այս օրերին ակտիվացել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ փորձելով հանդիպել այլ ընդդիմադիր ուժերի հետ, սակայն նրան շատերը վաղուց լուրջ չեն ընդունում եւ խուսափում են Հովհաննիսյանի հետ համագործակցելուց»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: