ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության նոր որոշումը` քննարկումների թեմա. մարզպետների սրտով չէ՞. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը վերջերս մշակել է մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչներ: Հետաքրքիրն այն է, սակայն, որ մարզպետներին գնահատելու են այնպիսի չափորոշիչներով, որոնց ապահովումն ավելի շատ կա՛մ կառավարության, կա՛մ համայնքապետարանների գործառույթների շրջանակներում է, եւ մարզպետը՝ որպես առանձին պաշտոնյա, չի կարող այդ հարցում էական ազդեցություն ունենալ:

Օրինակ՝ ՀՆԱ աճի ապահովումը, ներդրումների ներգրավումը, համայնքների բյուջեների հավաքագրման մակարդակը, աղբահանությունը եւ այլն: Ավելին՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում էլ մարզպետներից մի քանիսը խոստովանել են, որ այդ չափորոշիչները ներկայացնելիս իրենց հետ նախնական քննարկումներ չեն եղել. «Որպես այդպիսին ընդհանուր քննարկում չի եղել, եղել է գրավոր առաջարկ, որ եթե ունենք առաջարկություններ, մեր առաջարկությունները ներկայացնենք»,- ասել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւս նշել է. «Որպես այդպիսին քննարկում չի եղել: Կոնկրետ ես որեւէ քննարկման չեմ մասնակցել»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս