Արտավանում երեկվանից խոշոր անտառային հրդեհները չեն մարում. գյուղի բնականոն կյանքը կաթվածահար վիճակում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում բռնկված խոշոր անտառային հրդեհի հետևանքով գյուղը հոսանքազրկվել է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արտավան համայնքի վարչական ղեկավար Ատոմ Վարդանյանը, գյուղի բնականոն կյանքը կաթվածահար է եղել: «Ամբողջ գյուղը, մարզային ուժերը միբիլիզացվել են, բնակիչներն այնտեղ են, փորձում են օգնել հրշեջներին: Հրդեհի տարածքը մոտ է դաշտերին, մշակվող տարածքներին, հետևաբար հողի հետ կապված աշխատանքները դադարեցված են: Ինչ վերաբերում է ծխին, ապա այն, բարեբախտաբար, գյուղի ուղղությամբ չէ»,- ասաց Ատոմ Վարդանյանը:

Օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտակայքում անտառային հատվածում հրդեհ է:

Օգոստոսի 11-ի, ժամը 09.30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ ներգրավված 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, Զինված ուժերի 100 զինծառայող, Ոստիկանության 30 աշխատակից: Օգոստոսի 11-ի, ժամը 09.30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ ներգրավված 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, Զինված ուժերի 100 զինծառայող, Ոստիկանության 30 աշխատակից:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը և ոստիկանական ուժերը:

Դեպքի վայրում են ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը, ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ.Խանգելդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության փոխնախարար Ա.Հարությույանը, փոխմարզպետները, Վայքի ոստիկանապետ, գնդապետ Մ.Դավթյանը, հատուկ հրշեջ և 3 հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ, «Հայանտառտնտեսություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մասնաճյուղի տնօրենը, մարզպետարանի բնապահպանության պետական տեսչության մարզային տարածքային բաժնի պետը և Արտավանի գյուղապետը:




Լրահոս