ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՄԻԵԴ-ում Վահան Շիրխանյանի ներկայացուցիչը դատարանում է. ինչո՞ւ է արգելվել տեսակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել է ArmLur.am-ը` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, քիչ առաջ հետաձգվեց «զինված խմբի» գործով դատական նիստը` ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանի բացակայության պատճառաբանությամբ:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ դատարան է եղել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Մարալյանը: Նշենք, որ նա ՄԻԵԴ-ում իրականացնում է այս գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպանությունը:

ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Աննա Մարալյանը հայտնեց, որ Հայաստանում նա այցելել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ` Վահան Շիրխանյանին տեսնելու, սակայն նրան արգելել են տեսակցել:

Ի դեպ, նիստերի դահլիճում ևս Մարալյանին արգելվեց մոտենալ Շիրխանյանին:

Առավել մանրամասն` տեսանյութում:




Լրահոս