
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, «զինված խմբի» գործով դատական քննությունը քիչ առաջ հետաձգվեց ամբաստանյալ, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանի բացակայության պատճառաբանությամբ:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ դահլիճում հայտարարվեց այն մասին, որ Առաքելյանը «Արմենիա հանրապետական» բժշկական կենտրոնում բուժզննում է անցել, և, ըստ երևույթին, նրա մոտ առողջական խնդիրներ են հայտնաբերվել: