«Հրազդան» ՔԿՀ պետն իր աշխատակիցների «գլխին սարքե՞լ է». ինչ է պատմել դատապարտյալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հրազդան» ՔԿՀ-ի պետի դեմ տրված ցուցմունքների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Հուլիսի 17-ին գրել էինք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ալիկ Դալլաքյանը դատարանում ցուցմունք էր տվել «Հրազդան» ՔԿՀ պետ, գնդապետ Վահան Մարգարյանի դեմ:

Հիշեցնենք, որ ՔԿՀ պետին դատարան էին հրավիրել որպես վկա ՔԿՀ-ի աշխատակիցների կաշառքի գործով, ինչի արդյունքում դատապարտյալը հայտնել էր, որ կաշառքի գործը ուղղորդված է եղել բանտապետի կողմից: Այս գործը հսկող դատախազը դատապարտյալի հայտարարությունը հիմք է ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, եւ հատուկ քննչական ծառայությունում այդ հայտարարության մասով նյութեր էին նախապատրաստվում:

Եւ, ահա, նյութերի նախապատրաստման ընթացքում որոշում է կայացվել հարուցել քրեական գործ՝ ըստ էության պաշտոնեական լիազորությունները անցնելու հիմքով:

Արդյոք դատապարտյալի հայտարարությունը հիմք կլինի՞, եւ, ի վերջո, Հրազդանի ՔԿՀ պետին մեղադրանք կառաջադրե՞ն՝ իր աշխատակիցների գլխին սարքելու համար, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը:




Լրահոս