Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, քիչ առաջ հետաձգվեց «զինված խմբի» գործով դատական նիստը, քանի որ ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանը բացակայում էր:
ArmLur.am-ի թղթակցին հաջողվել է մի քանի հարց ուղղել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանին:
Մեր թղթակցին, մասնավորապես, հաջողվել է հետաքրքրվել Շիրխանյանի առողջական վիճակով. «Ո՞նց պետք է լինեմ»,- ասել է նախկին փոխնախարարը:
Ի պատասխան հարցի` ինչպես է վերաբերվում հարուցված քրեական գործին, Շիրխանյանը, չնայած ուղեկցող ոստիկանների միջամտությանն ու խոչընդոտելուն, պատասխանել է. «Ես հետո կխոսեմ»:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան