Կինոյում կարող ես «stop» տալ. Լուսինե Արշակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերից կմեկնարկի «Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլը: Զվարճալի ու հետաքրքիր զարգացումներով հեռուստաֆիլմում նկարահանվել է նաեւ դերասանուհի Լուսինե Արշակյանը, ով մարմնավորելու է դպրոցի «բուֆետի» աշխատակցուհու կերպարը: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է դերասանուհին:

Լուսինե՛, Դուք նույնպես նկարահանվում եք «Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլում: Խոսե՞նք մի փոքր Ձեր կերպարի մասին:

-«Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլում նկարահանվելու առաջարկը ստացա եւ սիրով ընդունեցի, քանի որ ինձ գրավեց Լալայի դերը (բուֆետապանուհին): Վառ, գունեղ կերպար է, որն ունի արկածախնդիր զարգացումներ, եւ, իհարկե, չեմ բացի փակագծերը, որպեսզի հեռուստադիտողին հետաքրքիր լինի…

-Ի՞նչ եք կարծում՝ հե՞շտ է երեխաների հետ աշխատել:

-Իհարկե, հաճելի է երեխաների հետ աշխատելը, պարզապես պետք է վարվել սիրով, հոգատարությամբ եւ համբերությամբ, որպեսզի նրանց մեջ ձեւավորվի կարգապահություն, սեր, պատասխանատվություն, անշուշտ դա կնպաստի նաեւ աշխատանքին, այլապես չի ստացվի:

-Այլ ֆիլմերում կամ սիթքոմերում նկարահանվելու առաջարկներ ունե՞ք:

-Մինչ այս նախագծի հրավերը, իհարկե, եղել են այլ առաջարկներ, բայց նշեմ, որ ես հանդես եմ գալիս իմ նախընտրած դերերով:

-Կնշե՞ք մի քանիսը:

-«Սոֆիկե», «Ազգային գործիչ», «Մանիշակ», «Չարենցի ուղղիչ տունը», «Երջանկություն որոնելիս» եւ այլն:

-Լուսինե՛, քչերին է հայտնի, որ Դուք նաեւ երգում եք: Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ Ձեր երազանքներից է ձայնասկավառակ թողարկել: Աշխատանքներ տարվո՞ւմ են այդ ուղղությամբ:

-Երգն իմ տարերքն է… Երգում եմ, ստեղծագործում, հաճախ մասնակցում եմ համերգների, տոնական միջոցառումների…

Լիդա Եղիազարյան




Լրահոս