Բոլոր գործնական քայլերի թիկունքում պետք է լինի ֆինանսական մեծ գանձարան: ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով Կառավարության և վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության մասին, նշեց քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:
«Այս կառավարական փոփոխություններն արկածախնդրություն են, արգելված խաղ. խաղադրույք են դնում ինչ-որ մեկի վրա, բայց գումար չունեն, բանկրոտ են: Քաղաքական դրածոները, քաղաքական իմիտացիա անողները բանկրոտ են», – նշեց նա:
Արշակյանն ընդգծեց, թե նայում է կառավարության ներկայիս կազմը և չի հասկանում, թե նրանք որտեղից հայտնվեցին: «Ում դասընկերն է, ում փեսան է: Հիմա մարդիկ պետական պաշտոնը նվեր են տալիս: Կադրերը որոշում են ամեն ինչ, դրանք հարմար են ոչինչ չանելու: Կարեն Կարապետյանը ևս այդպիսի կադր ստացվեց», – ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում