
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններն առիթ հանդիսացան ժողովրդի տարաբաժանման: «Հիմա մոդա է դարձել՝ ով ում հետ խոսում է, ասում է՝ ինչքանով ձայնդ վաճառեցիր: Մենք բաժանվեցինք հոգեբանորեն, և ընդհանուր լիցքը թուլացավ»,- նշեց նա:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հնչող միավորման կոչերին` նա նշեց. «Չեմ ուզում նրանից հիասթափությունս արտահայտեմ, բայց դրանք էլ դատարկ խոսքեր են, որի տակ գործ չկա և որոնք արդեն 10-րդ անգամ լսում ենք, և չկան զարգացումներ»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան