
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, շարունակվում է «զինված խմբի» գործով դատական նիստը:
Ինչպես հայտնի է` այն հետաձգվել էր ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանի բացակայության պատճառով, քանի որ նրան տեղափոխել էին բուժզննման:
ArmLur.am-ի թղթակիցը փորձել է Առաքելյանից հետաքրքրվել առողջական վիճակի մասին: Նա հայտնել է, որ լեղապարկի հետ կապված խնդիրներ կան:
Ի դեպ, ArmLur.am-ին հաջողվել է պարզել, որ խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը նիստի ընթացքում ընթերցում էր Կ. Պետրոսյանի «Ինձ բահ տվեք» փաստավավերագրական ստեղծագործությունը, որը Գևորգ Չաուշի մասին է:
Արթուր Վարդանյանը հայտարարել է, որ գիրքն այսօրվա մասին է:
Առավել մանրամասն` տեսանյութում: