Լևոն Արոնյանի` Հիկարու Նակամուրայի նկատմամբ տարած հաղթանակը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկության ժամանակ գրոսմայստերի մոր, տիկին Սեդայի 70-ամյակին նվեր դարձավ։ Այդ մասին Արոնյանը պատմել է ռուսական շախմատային chess-news.ru կայքին։

Արոնյանը նշել է, որ մայրը մեծ ներդրում է ունեցել նրա կայացման գործում։

Նա նաև նշել է, որ իր ընտրյալի` Արիանա Կաոլիի հետ հարսանիքի օրը կկայանա սեպտեմբերի 30-ին Երևանում։

























































































