ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անգրագիտությունն էլ պետք է չափ ու սահման ունենա». զինված խմբի գործով որևէ մեկը մեղադրանքը չընդունեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել է ArmLur.am-ը, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Ազգային անվտանգության ծառայության կողմից Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված «հանցավոր խմբի» գործով դատական նիստը:

Գործը նախագահող դատավորը Արմեն Բեկթաշյանը գործով անցնող մեղադրյալներից հետաքրքրվեց` ընդունո՞ւմ են իրենց առաջդրված մեղադրանքը:

Եվ այսպես, Վահան Շիրխանյանը, անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, ասաց, որ այն չի ընդունում, կարծիք հայտնեց, որ այն, ինչ ներկայացված է մեղադրական եզրակացությունում, տգիտություն է. «Պարզապես անգրագիտությունն էլ պետք է չափ ու սահման ունանա»:

Գործով մեղադրյալ Հայր Անտոն Թութունջյանը եւս հայտարարեց, որ առաջադրված մեղադրանք չի ընդունում:

«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, անդրադառնալով իր մեղադրանքին, հրապարակավ հայտարարեց, որ սա իր նկատմամբ քաղաքական հետապնդում է` կապված իր գործունեության հետ:

Գործով անցնող մեղադրյալներից որեւէ մեկը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Առավել մանրամասն`ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս