Այսօր Երիտասարդության միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1995 թ. դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ հաշվի առնելով հասարակությունում երիտասարդության կարևորագույն դերը, ընդունում է ոլորտային հիմնարար մի փաստաթուղթ (A/RES/50/81)՝ Երիտասարդությանն առնչվող գործողությունների համաշխարհային ծագիրը (ԵԳՀԾ (WPAY))[1]։ 1998 թ. օգոստոսի 8-12-ին Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովը՝ նույնպես կարևորելով երիտասարդության դերը, իր Երիտասարդական քաղաքականության ու ծրագրերի մասին Հռչակագրում (WCMRY/1998/28)[2]՝ ի թիվս այլ մտքերի, առաջարկում է օգոստոսի 12-ը հռչակել երիտասարդության միջազգային օր։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկում է Օրվա նշանավորման և Գործողությունների ծրագրի վերաբերյալ (հատկապես երիտասարդների շրջանում) իրազեկության բարձրացման նպատակով բոլոր մակարդակներում կազմակերպել տեղեկատվական-քարոզչական միջոցառումներ։
Ենթադրվում է, որ ամբողջ աշխարհում կառավարությունների, կազմակերպությունների համար երիտասարդության հիմնախնդիրների վրա ուշադրություն հրավիրելու հնարավորություն է ստեղծվում։




Լրահոս