ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բուքմեյքերական ընկերությունն ընդդեմ Ֆինանսների նախարարության. ինչպես կավարտվի նրանց վեճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում խաղամոլությունը կատաղի քարոզող ընկերությունների եւ ֆինանսների նախարարության շուրջ աղմուկ է հասունանում: Ինչպես հայտնել էինք՝ բուքմեյքերական ընկերությունները վերջերս հայտնվել են ՀՀ ֆինանսների նախարարության տեսադաշտում, պատճառը ընկերության կողմից թույլ տրված օրենսդրական խախտումներն են: Ու հիմա բուքմեյքերական ընկերություններից մի մասը պատերազմ է հայտարարել ֆինանսների նախարարությանը՝ դատական կարգով բողոքարկելով այդ որոշումները:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ օգոստոսի 8-ին ՀՀ վարչական դատարան է դիմել ««Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ՝ պահանջելով, որ վարչական դատարանը պարտադրի ՀՀ ֆինանսների նախարարությանը անվավեր ճանաչել մայիսի 30-ին կայացրած որոշումը: Տեղեկացանք, որ «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերությունը գովազդներ է տեղադրել, որոնց բովանդակությունը, հակառակ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի, համաձայնեցված չի եղել ՀՀ ֆինանսների նախարարության հետ, արդյունքում նախարարությունը 1 միլիոն 800 հազար դրամ տուգանել է «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերությանը: Ընկերությունն էլ համամիտ չլինելով տուգանքի հետ՝ դիմել է դատարան:

Հիշեցնենք, որ նախարարությունը հունիսին էլ տուգանել էր «Վիվառո բեթինգ» եւ «Աջարաբեթ» բուքմեյքերական գրասենյակի հիմնադիր «Սաբարկո» ՍՊԸ-ն՝ յուրաքանչյուրը ավելի քան 1 մլն դրամով:

Մանրամասները`  տեսանյութում




Լրահոս