
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը սկսել է կոնյակներ վաճառել: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն մասնավորապես վաճառում է ոչ միայն 6, 15, 29, այլեւ 30 տարվա հնեցման կոնյակի սպիրտ: Վաճառքի հանված կոնյակը ընդհանուր 200 հազար լիտր է:
Օրինակ՝ 15 տարվա հնեցված կոնյակի սպիրտի մեկ լիտրը ԴԱՀԿ-ն վաճառում է 1380 դրամով: Իսկ ահա 29 տարվա հնեցված կոնյակի սպիրտի մեկ լիտրը արժի 3486 դրամ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ի կողմից վաճառքի հանված կոնյակները գրավադրված են առեւտրային բանկերից մեկում: Ենթադրվում է, որ կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունը սնանկացել է, իսկ կոնյակները պարտքի դիմաց մնացել են բանկում: Ինչի վաճառքով էլ հիմա սկսել է զբաղվել ԴԱՀԿ-ն:
Մանրամասները` տեսանյութում