ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը նախարար Լեւոն Մկրտչյանի կողմից թիրախավորվել է: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ նախարարը վերջերս իր մոտ է կանչել Արամ Կարապետյանին եւ խիստ զգուշացում տվել պաշտոնին հրաժեշտ տալու մասին: Տեսչության պետին զգուշացում տալու պատճառն այն է, որ տեսչությունը որոշ դեպքերում խախտումներով է աշխատել:
«Ժողովուրդ»-ի հարցին` հնարավո՞ր է հրաժարական տա, տեսչության պետ Արամ Կարապետյանն արդարացավ` նշելով. «Չար լեզուներն են: Մենք նախարարի հետ նման խոսակցություններ չենք ունեցել: Նման հարց չկա օրակարգում: Հակառակը, մենք վարչապետի կողմից մի շարք հանձնարարականներ ենք ստացել»: