«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սվետլանա Գուլիյանը չի ունեցել ՀՀ մուտք գործելու թույլտվություն եւ 2014թ. հունվարին դիմել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւանի քաղաքապետի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրացման բաժնի պետ Մանուշակ Կիրակոսյանին, որ օգնի իրեն հատել ՀՀ սահմանը:
Նա էլ, ըստ էության, օգնել է քաղաքացուն ապօրինի հատել սահմանը:
Եւ, ահա, Մանուշակ Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնական կեղծիք կատարելու համար:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Սեւանի քաղաքապետարանի աշխատակիցները հայտնվում են ամբաստանյալի աթոռին:
Դեռեւս 2016 թվականի սեպտեմբերին անդրադարձել էինք Սեւանի պաշտոնատար անձանց կողմից խողովակների յուրացման դեպքին: Արդյունքում նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը` Ուդոն, ջրից չոր դուրս եկավ, եւ ամբաստանյալի աթոռին հայտնվեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնի պետ Արտաշես Բադալյանը, որը հետ վերադարձրեց յուրացված խողովակները: