Օգոստոսի 10-ին Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտ գտնվող անտառում բռնկված հրդեհի (450-500 հա խոտածածկ եւ անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը. տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները:
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը մեկնել է դեպքի վայր՝ ուղղաթիռով կրակի օջախների տարածքային զննում իրականացնելու նպատակով:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, ոստիկանության Ջերմուկի բաժնի, Վայոց ձորի Ազգային անվտանգության ծառայության ծառայողները, հսկայածավալ օպերատիվ –հետախուզական գործողություններ կատարելու շնորհիվ ոստիկանության Ջերմուկի բաժին են բերման ենթարկել Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի բնակիչ, 43-ամյա Կարեն Հակոբյանին։
Ըստ կայքի՝ վերջինս կասկածվում է անզգուշաբար Արտավան գյուղի անտառային տարածքում հրդեհ առաջացնելու մեջ: