
Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով օգոստոսի 11-ին Հայաստան է տեղափոխվել գողություն կատարելու մեջ մեղադրվող Մոլդովայի քաղաքացի 33-ամյա Միխայիլ Կ.-ն: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Միխայիլ Կ.-ն 2016 թվականի դեկտեմբերի 16-ից Հայաստանի ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 177 հոդ. 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (գողություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):
Խափանման միջոց է ընտրվել կալանքը: