Թեպետ ամառային տապն արդեն կոտրվում է, բայց մեր աստղերը շարունակում են վայելել իրենց ամառային հանգիստը սիրելիի կամ ընտանիքի հետ միասին: ArmLur.am-ը երգչուհի Լայանայից հետաքրքրվել է, թե որտե՞ղ է անցկացրել իր հանգսիտը և առհասարակ ինչպիսի՞ հանգիստ է նա նախընտրում:
Երգչուհին մեզ հետ զրույցում պատմեց, որ ընտանիքի հետ միասին ամառային հանգիստն անցկացրել է Եգիպտոսում, որն արժեցել է 2500-3000 դոլար: Լայանայի խոսքով՝ նա ծովափնյա հանգստի սիրահար է:
Սակայն երգչուհին չի շտապում հանգիստն ավարտված համարել, քանի որ օգոստոսի վերջին նա կրկին ընտանիքի հետ մեկ շաբաթով այն կվայելի հայրենի երկրի սահմաններում՝ Ստեփանավանում:
Լիդա Եղիազարյան