
Թուրք-իրանական սահմանին բետոնե պատի կառուցումը կավարտվի մինչև տարեվերջ, այս մասին գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը:
Թուրքիայի կողմից կառուցվող պատը կունենա 3 մետր բարձրություն, 2 մետր հաստություն ու 143,8 կմ երկարություն և կանցնի գլխավորապես Իգդիր և Աղրը նահանգների միջով, որոնք սահմանակցում են Իրանի հետ: