Ինչպես հայտնի է դարձել «Փրայմ Քրայմ» պարբերականին, օրեր առաջ Վլադիմիրում ապօրինի միգրանտների ժամանավավոր ընդունարանից Մոսկվա է տեղափոխվել 51-ամյա նախկին «օրենքով գող» Շալվա Ավդոիյանը: քրեական միջավայրում առավել հայտնի է որպես Շալիկո Թբիլիսցի։
Նշվում է, որ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ բնակարանային կողոպուտի փաստով: Ավելի վաղ նշվում էր, որ ապրիլի 11-ին Շալվա Ավդոիյանը հերթական ազատազրկումից հետո ազատ էր արձակվել։ Այդ նույն օրը, որպես քաղաքացիություն ու որոշակի բնակության վայր չունեցող անձ, Ավդոիյանին կալանքի տակ են վերցրել ապօրինի միգրանտների կենտրոնում։ Մինչ Շալիկոն սպասում էր արտահանձնման իր հերթին՝ նրա հետքերը հայտնաբերել են բնակարանային կողոպուտի մասին գործի նյութում: