ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
2017թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 12 :10-ին, Վեդիի հրշեջ փրկարարական ծառայությունից ահազանգ է, որ նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» «Զիմնի» կոչվող հատվածում և հարակից տարածքներում։ Նախնական տվյալներով՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: