«Հայաստանի էլեկտրացանցերի բարձրավոլտ Էլ.ցանցեր» ՓԲԸ բաժնի պետի տեղակալը կասկածվում է քաղաքացու վրա կրակելու մեջ. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են օգոստոսի 10-ին Երևանում 30-ամյա Բարսեղ Գեգoղլյանին հրազենային վնասվածք պատճառած կասկածյալի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Արամի փողոցի բնակիչ 28-ամյա Հայկ Հովհաննիսյանը, ով նաև քննիչներին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող «Սայգա» տեսակի 7.62 x 39մմ տ/չ որսորդական հրազենը:

Մանրամասները` այստեղ




Լրահոս