Ծեծկռտուք Սյունիքի մարզում, հնչել են կրակոցներ. կան վիրավորներ. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` օգոստոսի 11-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի, ինչպես նաև հնչած կրակոցների փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` այդ օրը` ժամը 17:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել Ներքին Խնձորեսկ գյուղի բնակչուհի 47-ամյա Վարդուշ Հարությունյանի և նույն գյուղի բնակիչ 16-ամյա Հարութ Շահնազարյանի միջև:

Վիճաբանության ժամանակ Վ. Հարությունյանի ամուսինը` 51-ամյա Սամսոն Արզանյանը, մի քանի անգամ հարվածել է Հ. Շահնազարյանի տատիկին` 75-ամյա Լարիսա Շահնազարյանին, որից հետո ձեռքին եղած փայտով հարվածել է Հ. Շահնազարյանի մորը` 43-ամյա Գայանե Բուդաղյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Վիճաբանության ընթացքում 20-ամյա Գևորգ Շահնազարյանը իր հորը` 46-ամյա Արմեն Շահնազարյանին պատկանող Ford Transit մակնիշի 20 LU 560 համարանիշի ավտոմեքենայի միջից վերցրել է ատրճանակը և կրակոցներ արձակել:

Մանրամասները՝  այստեղ




Լրահոս