ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ ArmLur.am-ի

Արդեն հայտնի է, որ Հայաստանի ազգային դրամն առաջիկայում արտաքին ձեւափոխության կենթարկվի: Նոր՝ 3-րդ սերնդի դրամները դրամաշրջանառության մեջ կներդրվեն 2018թ.: 1000 դրամի վրա կհայտնվի Պարույր Սեւակը, 2000 դրամի վրա՝ Տիգրան Պետրոսյանը, 5000 դրամի վրա՝ Վիլյամ Սարոյանը, 10.000 դրամի վրա՝ Կոմիտասը, 20.000-ի վրա՝ Հովհաննես Այվազովսկին, 50.000-ի վրա՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Թղթադրամների էսքիզների որոշման նպատակով Կենտրոնական բանկի կողմից հայտարարվելու է բաց մրցույթ: Իսկ մինչ այդ ArmLur.am-ը հարցման միջոցով պարզեց՝ ո՞ւմ են ուզում տեսնել մեր քաղաքացիները թղթադրամների վրա: Ի պատասխան՝ քաղաքացիները հայտնել են, որ կցանկանան տեսնել հայտնի կինոդերասան Ջեկի Չանին:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ո՞ր օբյեկտները ենթակա չեն լիցենզավորման:

Կարեն Առաքելյան (34 տարեկան, անհատ ձեռներեց)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության լիցենզավորման մասին օրենքով սահմանվել եւ լիցենզավորման ենթակա տեսակների ցանկից հանվել են մի շարք օբյեկտների նկատմամբ լիցենզավորված կազմակերպությունների կողմից շինարարությունն իրականացնելու պահանջը, որոնց նկատմամբ կիրառվում է հսկողություն՝ համարելով դրանք չլիցենզավորված գործունեություն:
Այդ օբյեկտներն են` բնակավայրերում կառուցվող 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող, մինչեւ երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տները, հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտները, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունները եւ 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակները, 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցները, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունները եւ 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունները: Վերոնշյալ օբյեկտների շինարարական աշխատանքները, պետք է կատարվեն տնտեսական եղանակով՝ առանց լիցենզավորված կապալառուի եւ տնտեսական հսկիչի ներգրավման: (Հայաստանի Հանրապետության 30.05.2001 թվականի «Լիցենզավորման մասին» օրենք, 43-րդ հոդված, 17-րդ կետ):

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

 
ՀԱՐՑ. Ինձ հետաքրքրում է՝ հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու համար ի՞նչ է պետք: Ովքե՞ր կարող են ստանալ հաշմանդամության կենսաթոշակի իրավունք:

Ազատ Մնացականյան (60 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել՝
1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով, անկախ աշխատանքային ստաժից,
2) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին եւ այլ աղետների հետեւանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ ունեցել են հետեւյալ աշխատանքային ստաժը.


Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամներին նշանակվում է հաշմանդամության նպաստ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հաշմանդամության նպաստը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար: Ի դեպ, հաշմանդամության նպաստը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի հիման վրա:




Լրահոս