
Մարդկանց բնական հավելաճը Հայաստանում 2017թ-ի հունվար-հունիս ամիսներին կազմել է 2460: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ծնվածների թիվը կազմել է 17 169 , իսկ մահերինը՝ 14 709
Ամենաշատ ծնունդները եղել են մայրաքաղաքում՝ 6 807, Կոտայքում՝ 1 519 և Արարատում՝ 1 465, իսկ ամենաքիչ ծնունդները գրանցվել են Վայոց ձորում՝ 275: Ամենաշատ մահերը ևս եղել են Երևանում` 4 633, իսկ ամենաքիչը Վայոց ձորում` 301: Մահացության հիմնական պատճառներն են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, նորագոյացությունները և շնչառական օրգանների հիվանդությունները: