Shamsհyan.com-ը գրում է. SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Փաստաբանների պալատի Վայոց Ձորի մարզի հանրային պաշտպան, Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Փափազ Ավագյանը դիմել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին և հայտնել, որ օգոստոսի 12-ին, առավոտյան, իր նկատմամբ հարձակում է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել Աղավնաձոր գյուղի «Մուրադի քար» կոչվող տարածքում՝ ճանապարհային վազանց կատարելու և ձայնային ազդանշան տալու համար միմյանց միջև ծագած վիճաբանության ժամանակ, երբ 2 Mercedes-ների վարորդներ հարձակվել են փաստաբան Փ. Ավագյանի վրա, ծեծի ենթարկել, ինչի հետևանքով էլ փաստաբանը մարմնի տարբեր մասերում ստացել է վնասվածքներ։
Մանրամասները` այստեղ