
Երեկ Վերնիսաժում իսկական իրարանցում է եղել, քանի որ երգչուհի Սիրուշոն նկարահանում էր իր նոր տեսահոլովակը` «Հուհ հահ» երգի հիման վրա:
Նշենք, որ երգը «Արմատ» ձայնասկավառակից հայտնի հիթերից է: Տեսահոլովակի մի մասը նկարահանվել է Վերնիսաժում` գորգերով հարուստ հատվածում, իսկ այդ ամբողջ ընթացքում Սիրուշոյին ուղեկցել է պարային թիմը։