Ոչ վաղ անցյալում ամենաարմատական ընդդիմության առանցքային դեմքերից ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով վերջերս նշանակվեց Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան: Իհարկե, փաստ է, որ Արզումանյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է, եւ այս նշանակումից շահելու է Հայաստանը:
Միայն թե հետաքրքիր է՝ ինչպե՞ս է Արզումանյանը դեսպան աշխատելու այն իշխանության օրոք, որի դեմ ինքը ժամանակին պայքարել է, ավելին՝ նա ամենակոպիտ խոսքերն է հնչեցրել այդ իշխանության ու իր այսօրվա անմիջական ղեկավարների հասցեին: 2009թ. նա հայտարարել էր. «Նալբանդյանը Սերժ Սարգսյանի վինտիկն է:…Անկախ նրանից՝ այդ վինտիկը դու կփոխես մեկ այլ վինտիկով, թե ոչ, համակարգը աշխատելու է նույն մեխանիզմով»:
Մանրամասները` տեսանյութում